Մասնակցե՛ք «Գրիչ» խմբագրական ստուդիայի կողմից պարբերաբար կազմակերպվող՝ տեխնիկական թարգմանության, գործարար հաղորդակցության, տեխնիկական տեքստերի կազմման և խմբագրման մասնագիտական դասընթացներին, գրանցվե՛ք լեզուների կուրսերի, սովորե՛ք անցկացնել արդյունավետ պրեզենտացիաներ: Մեր մասնագիտական դասընթացները հատկապես կհետաքրքրեն գործարարներին, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետներին, լեզվաբաններին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր կարիք ունեն հմտանալու նշված ոլորտներում: Իսկ լեզվի դասընթացները նախատեսված են նրանց համար, ովքեր ցանկանում են զարգացնել գրավոր և բանավոր խոսքը:
Ընկերությունների և կազմակերպությունների համար դասընթացները կարող են անցկացվել նաև իրենց գրասենյակներում: